Գլխավոր Ավելին

Իրականացվել է գոյացության լիարժեք հեռացում

46 տ․ քաղաքացին դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք՝ գանգատվելով պարանոցի ձախ ստորին հատվածում գոյացության առկայությունից։

Սոնոգրաֆիկ և ՀՇ հետազոտությունների արդյունքում պարանոցի ձախ ստորին հատվածում՝ քներակի և լծային երակի հետին մակերեսին, հայտնաբերվել է սոլիդ-կիստոզ ծավալային գոյացություն՝ հարթ եզրագծերով, 4,7 × 2,9 սմ չափսերով:

Գոյացությունը ծավալային ճնշում է գործադրել քնային զարկերակի և լծային երակի վրա, ինչի հետևանքով բուժառուն ունեցել է գիտակցության կորստի դրվագներ:

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ դոցենտ Ա. Վ. Պապիկյանի գլխավորությամբ, կլինիկական օրդինատորներ Ա․ Ռ․ Հովհաննիսյանի և Ռ․ Հ․ Մարտիրոսյանի մասնակցությամբ, անեսթեզիոլոգ՝ Ա. Զ․ Կարապետյան, իրականացվել է գոյացության լիարժեք հեռացում։

Վիրահատությունն իրականացվել է կարևորագույն նյարդերի և անոթների պահպանմամբ:

×
facebook sharing button facebook